Մատչելիության հղումներ

Ես ոչ մի տեղ չեմ գնում․ Բայդեն


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ ունենալով հուլիսի 4-ի տոնակատարության առիթով Սպիտակ տան հարավային սիզամարգում խորովածի հրավիրված զինվորականների ճաշկերույթին, ասել է, թե «ոչ մի տեղ չի գնում», այդպիսով արձագանքելով ընտրապայքարից դուրս գալու որոշ մեկնաբանություններին։

«Շարունակեք պայքարը», - բացականչել է նրա աջակիցներից մեկը։

81-ամյա Բայդենի և 78-ամյա Թրամփի առաջին հեռուստաբանավեճում գործող նախագահը լավ տպավորություն չէր թողել, ինչը ընդունում են նաև նրա կուսակիցները։

Ջո Բայդենը շարունակելու է քարոզարշավը։ Ուրբաթ օրվա համար նա պլանավորել է քարոզարշավ Վիսկոնսինում և հարցազրույց ABC-ին։ Իսկ գալիք կիրակի այցելելու է Ֆիլադելֆիա ու մյուս շաբաթ մեծ ասուլիս է հրավիրելու Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում, հաղորդում է «Ասոշիեյթեդ Փրեսը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG