ԱՄՆ 45-րդ նախագահ, նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը վստահ է, որ մոտ ապագայում Ջո Բայդենը կլքի ընտրարշավը։
Դա է վկայում արևմտյան լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված 40 վայրկյան տևողությամբ սիրողական տեսանյութը, որն ըստ երևույթին արվել է առանց Թրամփի գիտության։
Դրանում նախկին նախագահը պնդում է, թե Բայդենը լքելու է ընտրարշավը և նրա փոխարեն դեմոկրատները առաջադրելու են փոխնախագահ Քամալա Հարիսին։
«Բայդենն, ըստ ամենայնի, չի մասնակցի ընտրություններին, և մեր դեմ կառաջադրվի Քամալա Հարիսը», - նշել է Թրամփը։