Մատչելիության հղումներ

Բայդենը հայտարարում է՝ ընտրապայքարից դուրս կգա միայն «Բարձրյալի ցուցումով»


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ընտրապայքարից դուրս կգա միայն «Բարձրյալի ցուցումով»։

Սպիտակ տան 81-ամյա ղեկավարն անհիմն է որակել իր տարիքի, ճանաչողական կարողությունների և վարկանիշի անկման վերաբերյալ կողմնակիցների և հակառակորդների մտահոգությունները։

Այդ մտահոգությունները սրվել են մեկ շաբաթ առաջ նախագահի պաշտոնում վերընտրվել ձգտող Դոնալդ Թրամփի հետ Բայդենի հեռուստատեսային բանավեճից հետո։ Միացյալ Նահանգների նախագահը պնդել է, որ իր թույլ ելույթի պատճառը մրսածությունն ու հոգնածությունն էին։ Այդ հեռուստաբանավեճի ընթացքում նախագահ Բայդենը դժվարությամբ էր պատասխաններ ձևակերպում, անկազմակերպ ու մոռացկոտ տեսք ուներ։

Ելույթից հետո մի շարք դեմոկրատ օրենսդիրներ կոչ արեց նրան հրաժարվել վերընտրվելու մտադրությունից։ Այդ կոչերին անցած օրերին միացան նաև Դեմոկրատական կուսակցության մի շարք խոշոր գործարարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք նախագահին խնդրել են չպայքարել երկրորդ ժամկետի համար «հանուն ժողովրդավարության և ազգի ապագայի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG