Ռուսները գիշերը հարվածներ են հասցրել ուկրաինական էներգետիկ հիմնարկներին

Ուկրաինա - Ռմբահարման հետևանքները Խարկովի շրջանի Լիպցի բնակավայրում, 21 հունիսի, 2024թ.

Հունիսի 22-ի գիշերը ռուսներն Ուկրաինայի արևմտյան, արևելյան և հարավային շրջաններում հարվածներ են հասցրել էներգետիկ համակարգի հիմնարկներին: Այդ մասին հայտնել է «Ուկրէներգո»-ն։

Վնասվել են մի շարք հիմնարկներ Լվովի և Զապորոժիեի շրջաններում: Երկու մարդ վիրավորվել է: «Ուկրէներգո»-ի փոխանցմամբ՝ սա վերջին երեք ամիսների ընթացում 8-րդ նմանօրինակ հզոր օդային գրոհն էր:

Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ ռուսների հարվածից էներգետիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել։ Նա հաստատել է երկու աշխատակիցների զոհվելու մասին տեղեկությունը:

Էներգահամակարգի օբյեկտների վրա հարձակման մասին հայտնել է նաև Լվովի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոշիցկին։ Նրա փոխանցմամբ՝ բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան։

Հարձակման է ենթարկվել Իվանո-Ֆրանկիվսկի շրջանը։ Հարվածից հրդեհ է բռնկվել ուսումնական հաստատության շենքում: Այն նույնպես մարվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԹՍ հարվածներ Կրասնոդարի երկրամասին, հաղորդվում է մեկ զոհի, վեց վիրավորի մասինՌուսական հարվածներից Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներ են վնասվելԸստ ռուսական կողմի՝ ուկրաինական կողմը հարվածել է Ադիգեայի և Տամբովի շրջանի նավթի պահեստներինԼվովի մարզում ԱԹՍ հարձակումից քաղաքացիական երկու անձ է վիրավորվել