Մատչելիության հղումներ

Ռուսական հարվածներից Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներ են վնասվել


Ուկրաինացի զինվորները Խարկովի մարզում, 17-ը հունիսի, 2024թ․
Ուկրաինացի զինվորները Խարկովի մարզում, 17-ը հունիսի, 2024թ․

Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի չորս շրջանների էներգետիկ օբյեկտներին։

"Укрэнерго"-ի հաղորդմամբ, հարվածները եղել են Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի և Կիևի մարզերի էներգետիկ օբյեկտներին։ Այլ մանրամասներ ընկերությունից չեն հայտնել։

Ուկրաինական ДТЕК ընկերությունն իր հերթին հաղորդել է, որ ռուսական բանակը գիշերը հարվածել է ընկերության ջերմաէլեկտրակայաններից մեկին, տեխնիկական լուրջ վնասներ պատճառել։ ДТЕК մամուլի ծառայությունը հաղորդում է նաև երեք տուժածի մասին։

Ընկերությունը չի հստակեցրել ՋԷԿ-ի գտնվելու վայրը և թե ինչով են հարվածել կայանին։

Կիևը հաղորդել է, որ մարզի բնակավայրերից մեկի մոտ ԱԹՍ բեկորներից ձեռնարկություններից մեկի էլեկտրահաղորդման գծերն ու սարքավորումներն են վնասվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG