Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում բարձրաստիճան ռուս գեներալի սպանությունը համարել է ահաբեկչություն՝ մեղադրելով Ուկրաինային։
Գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը, ով Ռուսաստանի միջուկային, կենսաբանական և քիմիական պաշտպանության զորքերի պետն էր, իր օգնականի հետ միասին սպանվել է երեքշաբթի օրն՝ իր շենքի շքամուտքի մոտ կայանած սկուտերին ամրացված ռումբի պայթյունից։
Չորեքշաբթի օրը Ռուսաստանը հայտնել է, որ ձերբակալել է մի ուզբեկի, ով խոստովանել է, որ Ուկրաինական ուժերի հրահանգով է ռումբը տեղադրել և պայթեցրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Կիևին մեղադրում է ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ