Մատչելիության հղումներ

Պայթյուն Մոսկվայում, ըստ ՌԴ ՔԿ-ի, զոհվել է նաև գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը


Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար Իգոր Կիրիլով, արխիվ
Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար Իգոր Կիրիլով, արխիվ

Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթյուն է որոտացել, կա երկու զոհ, հայտնում են ռուսական պետական լրատվական գործակալությունները։

Ռուսական տելեգրամյան ալիքները գրում են, որ մահացածների թվում է նաև Ռուսաստանի Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։

ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մահացել է նաև 54-ամյա Կիրիլովի օգնականը։

Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել, փորձաքննություններ են նշանակվել։

Ըստ Պետական գործակալությունների՝ պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքի առաջին հարկում։ Նշվում է, որ շենքը գազաֆիկացված չէ։ Վնասվել են շենքի առաջինից երրորդ հարկի ապակիները, շենքի մուտքի դուռը։ Պայթյունի վայրում քննչական խումբն է աշխատում։

Shot-ի տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մուտքի մոտ կայանված էլեկտրական ինքնագնացի բռնակին և գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով, երբ երկու տղամարդ մոտեցել են մուտքի դռանը։ Այս մասին գրում են նաև Mash և Baza տելեգրամյան ալիքները։

Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հռեակա կարգով քրեական գործ էր հարուցել արդեն 7 տարի այս պաշտոնը զբաղեցնող Կիրիլովի դեմ՝ ռազմական հանցագործություններ կատարելու համար։ Նշվում է, որ նա, մասնավորապես, կասկածվում է Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ ենթադրյալ քիմիական զենք կիրառելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG