Մատչելիության հղումներ

Մեդվեդև․ «Գեներալ Կիրիլովի սպանության հատուցումն անխուսափելի է»


Ռյազանսկի պողոտայում գտնվող շենքը, որի մուտքի մոտ որոտացել է պայթյունը, 17-ը դեկտեմբերի, 2024թ․
Ռյազանսկի պողոտայում գտնվող շենքը, որի մուտքի մոտ որոտացել է պայթյունը, 17-ը դեկտեմբերի, 2024թ․

Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է գեներալ Իգոր Կիրիլովի` այսօր առավոտյան տեղի ունեցած սպանությունը՝ պնդելով, թե դրա հեղինակն ուկրաինական հատուկ ծառայություններն են։

«Ահաբեկչական այս հարձակումը բանդերովյան վարչակազմի հոգեվարքի վկայությունն է։ Ռուս ժողովրդին ահաբեկելու և մեր բանակի հարձակումը կասեցնելու բոլոր փորձերը դատապարտված են, իսկ անհետացող երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն անխուսափելի հատուցում է սպասում», - նշել է Մեդվեդևը։

Իգոր Կիրիլով, արխիվ
Իգոր Կիրիլով, արխիվ

Այսօր առավոտյան հաղորդվեց, որ Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթյուն է որոտացել, կա երկու զոհ։ Ռուսական տելեգրամյան ալիքները գրեցին, որ մահացածների թվում է նաև Ռուսաստանի Զինված ուժերի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը։ ՌԴ Քննչական կոմիտեն հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ մահացել է նաև 54-ամյա Կիրիլովի օգնականը։

Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել, փորձաքննություններ են նշանակվել։

Ոստիկանները դեպքի վայրում, Մոսկվա, 17-ը դեկտեմբերի, 2024թ․
Ոստիկանները դեպքի վայրում, Մոսկվա, 17-ը դեկտեմբերի, 2024թ․

Նաև հաղորդվում է, որ նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հռեակա կարգով քրեական գործ էր հարուցել արդեն 7 տարի այս պաշտոնը զբաղեցրած Կիրիլովի դեմ՝ ռազմական հանցագործություններ կատարելու համար։ Նշվում է, որ նա, մասնավորապես, կասկածվում է Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ ենթադրյալ քիմիական զենք կիրառելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG