Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հինգերորդ երդմնակալությունից ժամեր անց՝ գիշերը, Ռուսաստանը հերթական զանգվածային հարձակումն է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։ Գիշերային գրոհի թիրախ են դարձել Պոլտավայի, Կիրովոգրադի, Զապորոժիեի, Լվովի, Իվանո-Ֆրանկիվսկի և Վիննիցայի մարզերի օբյեկտները։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը բնակիչներին խնդրել է նվազեցնել հոսանքի սպառումը։
Ցերեկն էլ ռուսական արկը Խարկով քաղաքում դպրոց է խոցել։ Վիրավորվել են 12, 13 և 15 տարեկան երեք տղաներ։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ երեխաներից մեկի վիճակը ծանր է։
Տեղում աշխատող լրագրողների փոխանցմամբ՝ պայթյունի պահին տղաները դպրոցի խաղահրապարակում ֆուտբոլ էին խաղում։
Ուկրաինայի նախագահը տեղի ունեցածը ֆաշիզմ է որակել։
Ամբողջ աշխարհը գիտի պատմությունը և հիշում է, թե ինչպես պետք է պայքարել նացիզմի դեմ. Զելենսկի
Այսօր Ուկրաինայում, ինչպես նաև Արևմուտքում նշում են Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ հաղթանակի օրը։ Նախկինում Ուկրաինան, Ռուսաստանի և հետխորհրդային որոշ երկրների պես Հաղթանակի օրը նշում էր մայիսի 9-ին։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին հատուկ ուղերձ է տարածել, որում պուտինյան Ռուսաստանը համեմատել է ֆաշիստական Գերմանիայի հետ և կրկին կոչ արել քաղաքակիրթ աշխարհին համախմբվել ժամանակակից ֆաշիզմի դեմ պատերազմում։
«Ամբողջ աշխարհը գիտի պատմությունը և հիշում է, թե ինչպես պետք է պայքարել նացիզմի դեմ՝ երբ մարդկությունը համախմբվում է, հակադրվում Հիտլերին և նրանից նավթ չի գնում և չի գալիս նրա երդմնակալությանը», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր հարվածներ Ուկրաինայի տարածքինՎերջին ամիսներին Ուկրինայի իշխանութունները ահազանգում են ճակատում ստեղծված բարդ կացության մասին և կոչ անում դաշնակիցներին ավելի արդյունավետ և արագ գործել։ Նախագահ Զելենսկին պարբերաբար ընդգծում է՝ եթե Ուկրաինան պարտվի, ռուսները հաջորդը ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա կհարձակվեն։
ՆԱՏՕ-ն պատրաստվում է գագաթնաժողովի հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր չուղարկելու մասին կետ. ԶԼՄ
Իսկ ՆԱՏՕ-ում Մոսկվայից կրկին հնչող միջուկային սպառնալիքների, անհրաժեշտության դեպքում Ուկրաինա զինվորական ստորաբաժանումներ ուղարկելո Ֆրանսիայի նախագահի հայտարարության ֆոնին՝ փորձում են նվազեցնել լարվածության մակարդակը։
Իտալական Corriere della Sera-ն գրել է, թե ՆԱՏՕ-ն պատրաստվում է եկող ամիս կայանալիք գագաթնաժողովի հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր չուղարկելու մասին կետ։
Հռչակագրում նրանք նախատեսում են հստակորեն նշել, որ զորքերը չեն ուղարկվի ուկրաինական ճակատ, գրում է իտալական հեղինակավոր պարբերականը՝ հղում անելով իր ձեռքի տակ հայտնված հայտարարությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ի երկրներն ամբողջությամբ չեն կատարել Կիևի հանդեպ իրենց պարտավորությունները. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի միջամտությունը հակամարտությանը «պոտենցիալ վտանգ է», այսօր կրկին հայտարարել է Կրեմլի խոսնակը։
«Կիևի ռեժիմը բավականին անկանխատեսելի է։ Մենք բազմիցս ասել ենք, որ ՆԱՏՕ-ի երկրների զինվորականների կողմից այս հակամարտությանը տեղում ուղղակի միջամտությունը պոտենցիալ մեծ վտանգ է ներկայացնում», - նշել է Դիմիտրի Պեսկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը մտադիր է ճնշում գործադրել Չինաստանի նախագահի վրա. Reuters
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև սադրանք է անվանել Զելենսկու կայքում օտարերկրյա զորքերին Ուկրաինա հրավիրելու խնդրանք- նախաձեռնությունը։
Իսկ մինչ այդ ռուսները շարունակում են գրոհները ճակատի ողջ երկայնքով։ Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Խարկովի մարզի Կոտլյարովկա և Դոնեցկի մարզի Սոլովևո գյուղերի գրավման մասին։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, թե Պուտինը հրաման է տվել մինչև Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, գրավել Չասով Յար քաղաքը, որն արդեն տևական ժամանակ է՝ ռուսների մշտական կրակի տակ է և վերածվել է ավերակների։