Մատչելիության հղումներ

Ուկրաինան հայտնում է Ռուսաստանից հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին


Ուկրաինական կողմը լուսարձակով անօդաչու սարքեր է փնտրում քաղաքի երկնքում ռուսական հարվածի ժամանակ, 8-ը մայիսի, 2024թ.
Ուկրաինական կողմը լուսարձակով անօդաչու սարքեր է փնտրում քաղաքի երկնքում ռուսական հարվածի ժամանակ, 8-ը մայիսի, 2024թ.

Մայիսի 8-ի գիշերը ռուսական ուժերը հրթիռներով ու «Շահիդ» անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Պայթյուններ են լսվել Կիևում, Խարկովում, Պոլտավայում և Լվովում, «Ազատության» Настоящее Время ծառայության փոխանցմամբ՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ կործանվել են մայրաքաղաքի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռներն ու անօդաչու սարքերը։ Կիևում, նախնական տվյալներով, զոհեր և ավերածություններ չկան։

Լվովի քաղաքապետը նույնպես հայտարարել է հրթիռային հարձակման, իսկ ավելի ուշ գրել է հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին։

Պոլտավայի շրջանի վարչակազմի ղեկավար Ֆիլիպ Պրոնինը հայտնել է, որ շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտին, ինչի հետևանքով այնտեղ հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։

Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովն էլ գրել է, որ տարածաշրջանում հարվածների թիրախ են դարձել էներգետիկ օբյեկտները և կարևոր ենթակառուցվածքները։ Նրա խոսքով, ավերածություններ են եղել, սակայն զոհեր չկան։

Կիրովոգրադի շրջանի վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը հայտնում է, որ տարածաշրջանում վնասվել է «կրիտիկական ենթակառուցվածքը», տուժել է նաև 8-ամյա երեխա։

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է, որ մայիսի 8-ի գիշերը ռուսական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածել են վեց շրջանների էներգետիկ օբյեկտներին։

«Կրկին հարձակման ենթարկվեցին մեր էներգետիկ ոլորտի էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման օբյեկտները Պոլտավայում, Կիրովոգրադում, Զապորոժիեում, Լվովում, Իվանո-Ֆրանկիվսկում և Վիննիցայի շրջաններում», - նշում է Գալուշչենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG