Մեծ Բրիտանիան վերջերս մի քանի տասնյակ Storm Shadow թևավոր հրթիռներ է փոխանցել Ուկրաինային, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով բրիտանական կառավարության աղբյուրներին։
Թերթը գրում է, որ հրթիռները Կիև են առաքվել մի քանի շաբաթ առաջ՝ Ուկրաինայի զինված ուժերի զինանոցում հեռահար հրթիռների պակասի մասին հայտարարությունների ֆոնին և սա, ըստ Bloomberg-ի, նման հրթիռների մատակարարման վերաբերյալ Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի կաբինետի կողմից ընդունված առաջին որոշումն էր։
Նաև նշվում է, որ Storm Shadow-ները Կիևը ստացել է մինչև Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախներին հեռահար հրթիռներով հարվածելու Լոնդոնի թույտվությունը։
Բրիտանացի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։
Bloomberg-ը գրում է, որ անցյալ շաբաթ Ուկրաինան առաջին անգամ հարվածել է Ռուսաստանին հենց Storm Shadow հրթիռներով, իսկ ավելի վաղ դրանք օգտագործվել են նաև Ուկրաինայի կողմից բռնակցված Ղրիմի թիրախներին հարվածելու համար:
Բրազիլիայում՝ G20-ի գագաթնաժողովի ժամանակ, Սթարմերը հայտարարեց, որ իր կառավարությունը մտադիր է մեծացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան հարվածում է բրիտանական, Ռուսաստանը՝ միջմայրցամաքային հրթիռներովՆոյեմբերի 17-ին էլ հաղորդվել էր, թե Սպիտակ տունն արտոնել է արևմտյան հեռահար հրթիռների կիրառումը Ռուսաստանի դեմ, ինչից հետո Կիևն ամերիկյան ATACMS հրթիռներով Բրյանսկին էր հարվածել։
«Այս քայլերը կհանգեցնեն աղետալի հետևանքների», - արձագանքել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի այս հայտարարությունից հետո Ռուսաստանը պատերազմի ընթացքում առաջին անգամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ արձակեց Ուկրաինայի ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պատասխան միշտ կլինի». Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ կապի դուրս չի եկել «Օրեշնիկ»-ի արձակումից հետո. Ռյաբկով