Մատչելիության հղումներ

Բլինքենը Կիևում քննարկել է Ռուսաստանի դեմ հեռահար զենքի կիրառման հարցը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամմին, Կիև, 11-ը սեպտեմբերի, 2024թ․
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամմին, Կիև, 11-ը սեպտեմբերի, 2024թ․

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Լամմին չորեքշաբթի երեկոյան Կիևում բանակցություններ են վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, արտգործնախարար Անդրեյ Սիբիգանի և Ուկրաինայի այլ ներկայացուցիչների հետ։

Պետքարտուղարը հաստատել է, որ Կիևում քննարկվել է նաև Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ հեռահար զենքի կիրառման սահմանափակումները վերացնելու հարցը։ Բլինքենն ասել է, որ քննարկումների բովանդակությունը կփոխանցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։

Պետքարտուղարը միևնույն ժամանակ շեշտել է մտահոգությունները, որ հեռահար զենքի կիրառումը Ռուսաստանում թիրախների դեմ կարող է սրել իրավիճակը։ Սակայն, ըստ Բլինքենի, սա ուշադրության արժանի միակ գործոնը չէ։

The Guardian-ը, վկայակոչելով բրիտանական կառավարության աղբյուրները, հայտարարել է, որ Լոնդոնն արդեն որոշել է թույլատրել Ուկրաինային կիրառել Storm Shadow հրթիռները Ռուսաստանի խորքում գտնվող թիրախները խոցելու համար։ Թերթն ակնարկում է նաև ԱՄՆ-ը նման մտադրության մասին՝ նշելով, որ Բլինքենն ու Լամմին դժվար թե Կիև այցելեին, եթե նման որոշում չլիներ։ Հրապարակային հայտարարություններ այս մասին չկան։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ հորդորեց արևմտյան երկրներին՝ վերացնել սահմանափակումները։ Գերմանիայում հավաքված ռազմական և պաշտպանության ոլորտի առաջնորդներին նա կոչ արեց չզսպել իր երկրի կարողությունը՝ պայքարելու Կրեմլի ուժերի դեմ:

Այս հատրարարությունների ֆոնին Բլինքենն ու Լամմին երեկ ժամանեցին Կիև։ Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ իր վարչակազմն ուղիներ է «մշակում»՝ վերացնելու Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ պատերազմում հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG