Մատչելիության հղումներ

Ենթադրվում է, որ Ուկրաինան բրիտանական Storm Shadow հրթիռներով առաջին անգամ հարվածել է Ռուսաստանին․ ԶԼՄ-ներ


Storm Shadow
Storm Shadow

Ենթադրվում է, որ ուկրաինական բանակն առաջին անգամ օգտագործել է բրիտանական Storm Shadow հրթիռները՝ Ռուսաստանի վրա հարձակվելու համար, գրում են Bloomberg-ը, բրիտանական The Guardian-ը և BBC-ն։

Լրատվամիջոցները չեն նշում հարվածների ստույգ թիրախը, սակայն ենթադրում են, որ թիրախներից մեկը եղել է Կուրսկի շրջանի Մարինոյում գտնվող Ռուսաստանի նախագահի աշխատակազմի առողջարանը։

Ուկրաինական Defense Express-ը՝ չի բացառել, որ հենց այդ հատվածի ստորգետնյա բունկերում տեղեկայված լինեին ռուսական զորքերի հրամանատարական կետերից մեկը, ինչպես նաև հյուսիսկորեացի զինվորականները։

Storm Shadow հրթիռներ արտադրող Մեծ Բրիտանիայի իշխանությունները պաշտոնապես չեն հաստատում կամ հերքում այս տեղեկությունը։ Վարչապետ Քիր Սթարմերի խոսնակը The Guardian-ին ասել է, որ գործառնական հարցեր չի մեկնաբանի։

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները գրել էին, որ Լոնդոնը, ոչ պաշտոնապես, Կիևին թույլատրել է կիրառել այդ հրթիռները՝ ռուսական տարածքներին հարվածելու համար։

Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, կիրակի օրը հաղորդեցին, թե Բայդենի վարչակազմը թույլ է տվել ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։ Կիևն ու Վաշինգտոնը չեն հաստատել տեղեկությունները։

"РБК-Украина" գործակալությունն էլ երկու օր առաջ հաղորդեց, որ նոյեմբերի 18-ի գիշերն ուկրաինական զորքերն ATACMS բալիստիկ հրթիռներով առաջին հարվածներն են հասցրել Ռուսաստանի տարածքին, թիրախում են եղել Բրյանսկի մարզի Կարաչյով քաղաքում գտնվող զինապահեստները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հաստատեց տեղեկությունը։

Մոսկվան հայտարարել է, որ «արևմտյան հրթիռներով հարվածները կդիտարկվեն որպես ՆԱՏՕ-ի հարձակում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG