Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվե Կլաարը ողջունում է հրադադարի խախտումների երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը:
«Լարվածությունը նվազեցնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումներ հասցեագրելու երկկողմ մեխանիզմ հաստատելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունել», - X սոցիալական ցանցում գրել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:
Կլաարն ընդգծել է, որ Եվրամիությունը Վրաստանում իր դիտորդական առաքելության միջոցով «15 տարի օգնել է նման հանդիպումներ կազմակերպել Վրաստանում և պատրաստ է կիսել իր փորձը»:
Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում հայկական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների մասին, որոնք, որպես կանոն, հերքում են թե՛ Հայաստանի ռազմական գերատեսչությունը, թե՛ սահմանին դիտարկում իրականացնող Եվրամիության առաքելությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հաղորդումները Երևանը հերքում է «կրակ բացելու» Բաքվի հայտարարությունըԵՄ դիտորդները սահմանին որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չեն արձանագրելՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ առաջարկեց Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։ Վարչապետի աշխատակազմն էլ երեկ հայտնեց, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները», - ասված է հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացումըԵրևանն առաջարկում է Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել