Մատչելիության հղումներ

ԵՄ դիտորդները սահմանին որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չեն արձանագրել


ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին կից տարածքում, արխիվ
ԵՄ դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին կից տարածքում, արխիվ

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժում կամ միջադեպ չի արձանագրել, ասված է նրանց X-ում արված գրառման մեջ։

Հայկական կողմն ավելի վաղ հերքել է Բաքվի պնդումը առավոտյան «կրակ բացելու վերաբերյալ»։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը։

Բացի այդ, նախօրեին ևս երկու անգամ նույնաբովանդակ հայտարարություններով Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրել է «Նախիջևանի ուղղությամբ տեղակայված դիրքերին կրակելու համար»։ Հայաստանի ՊՆ-ն հերքել է այս պնդումները ևս՝ դրանք ապատեղեկատվություն որակելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG