Քիշնևը դեկտեմբերի 16-ից երկու ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանում՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հնարավոր դադարեցման պատճառով։
Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը դադարեցնելու սպառնալիքի ֆոնին անցած օրերին արտակարգ դրություն մտցնելու մասին որոշում է ընդունել նաև չճանաչված Մերձդնեստրի իշխանությունը։
Խնդիրը սրվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գործող պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով, հնգամյա համաձայնության ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին։ Ռուսաստանը հայտարարել է այն երկարաձգելու պատրաստակամության մասին, սակայն Ուկրաինան հրաժարվում է շարունակել համագործակցությունը «Գազպրոմի» հետ։
Անցած ամիս Ռուսաստանի և Մոլդովայի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգում հանդիպել են, և, ըստ «Կոմերսանտ»-ի, ռուսական «Գազպրոմ» կոնցեռնը պատրաստակամություն է հայտնել շարունակել գազի մատակարարումն, այդ թվում՝ Թուրքիայի տարածքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովայի վարչապետը կոչ է արել էներգետիկայի նախարարին հրաժարական ներկայացնել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը չեղարկել է գազի գնորդների համար միայն «Գազպրոմբանկ»-ով վճարելու պահանջը