Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, դեկտեմբերի 1-ից սկսել է գազ մատակարարել Սլովակիա։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ մատակարարումն իրականացվում է կողմերի միջև կնքված կարճաժամկետ փորձնական պայմանագրի շրջանակներում։ Մատակարարման ծավալները չեն հստակեցվում:
Այսպիսով՝ Սլովակիան դարձավ 12-րդ երկիրը, որին Բաքուն գազ է մատակարարում, գնորդների թվում են նաև Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Վրաստանը, Իտալիան, Ռումինիան, Սերբիան, Սլովենիան և Թուրքիան, Խորվաթիան և Հյուսիսային Մակեդոնիան: