Իրանը կոչ է անում Թրամփին նոր քաղաքականություն որդեգրել Թեհրանի նկատմամբ

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արխիվ

Իրանը կոչ է անում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին նոր քաղաքականություն որդեգրել իր նկատմամբ։

Մինչև նոյեմբերի 5-ի ԱՄՆ նախագահական ընտրությունները թեկնածու Թրամփին սպանելու բացահայտված պլանի գործով ամերիկացի իրավապահները մեղադրանք են առաջադրել Իրանի քաղաքացու դեմ:

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թրամփին կոչ է արել վերանայել «առավելագույն ճնշման» քաղաքականությունը, որը նա կիրառել է Իսլամական Հանրապետության դեմ իր առաջին ժամկետում։

«Թրամփը պետք է ցույց տա, որ չի հետևում անցյալի սխալ քաղաքականությանը», - լրագրողներին ասել է Զարիֆը։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ամերիկյան մեղադրանքներն անվանել է «լիովին անհիմն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփի դեմ ծրագրված մահափորձի գործով ԱՄՆ իրավապահները մեղադրանք են առաջադրել Իրանի քաղաքացու դեմ