Մատչելիության հղումներ

Թրամփի դեմ ծրագրված մահափորձի գործով ԱՄՆ իրավապահները մեղադրանք են առաջադրել Իրանի քաղաքացու դեմ


Մինչև նոյեմբերի 5-ի ԱՄՆ նախագահական ընտրությունները Դոնալդ Թրամփին սպանելու բացահայտված պլանի գործով ամերիկացի իրավապահները մեղադրանք են առաջադրել Իրանի քաղաքացու դեմ:

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանրապետական թեկնածուի դեմ մահափորձի պլանը հանձնարարվել էր 51-ամյա Ֆարհադ Շաքերիին։ Գերատեսչությունը պնդում է, որ Շաքերին այդ հանձնարարությունը ստացել է սեպտեմբերին՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։

Ըստ արդարադատության նախարարության՝ դավադրությունը կազմակերպվել էր որպես վրեժ իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության համար, սակայն բացահայտվել և վիժեցվել է:

Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ մեղադրյալը, ենթադրաբար, գտնվում է Իրանում։

XS
SM
MD
LG