Հայաստանի ռազմականացումը Բաքվին ստիպել է մեծացնել ռազմական բյուջեն, հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ ելույթ ունենալով Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովում։
Շարիֆովի խոսքով՝ Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեով պաշտանական ծախսերին հատկացվել է մոտ 5 միլիարդ դոլար։
Երևանը հաղորդել է, որ Հայաստանի ռազմական բյուջեն հաջորդ տարի կմեծանա մոտ 20 տոկոսով։ Փորձագետները «Հայաստանի պատմության համար սա աննախադեպ են համարել։
Հայաստանի ռազմականացման դեմ դժգոհող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի վերջին հայտարարեց՝ Ադրբեջանն ընդլայնում է իր ռազմա-տեխնիկական հնարավորությունները, ռազմական արդյունաբերության ոլորտում նոր համագործակցություններ հաստատում բազմաթիվ երկրների հետ՝ շեշտելով՝ երկրի պաշտպանունակության ամրապնդումը առաջնահերթություն է։ Հայաստանն, իր հերթին, մեկ անգամ չէ հայտարարել, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ռազմական ծախսերը 2025-ի բյուջեի նախագծով առաջարկվում է հասցնել մինչև 1.7 մլրդ դոլար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա տարիներին Ադրբեջանի պետբյուջեի ամենամեծ ծախսերն ուղղվելու են ռազմական ոլորտին. Ասադով