Առաջիկա տարիներին Ադրբեջանի պետբյուջեի ամենամեծ ծախսերն ուղղվելու են ռազմական ոլորտին, այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը նախարարների կաբինետում՝ ներկայացնելով հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը։
Թե որքան գումար է կառավարությունը մտադիր հատկացնել բանակին հաջորդ տարվա պետբյուջեով, չի հաղորդվում։
Նախագահ Իլհամ Ալիևն այսօր ավելի վաղ՝ ADEX-2024 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին հղած ուղերձում ընդգծել է երկրի պաշտպանունակության ամրապնդումն առաջնահերթություն է։