Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Սկոպյեում է, որտեղ վաղը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։
Նախախաղային ասուլիսում «Ազատության» հարցին ի պատասխան խոսելով թիմի պատրաստվածությունից, հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրն ասաց. - «Մենք շատ ուրախ ու երջանիկ ենք, որ հաղթել ենք Լատվիայի դեմ խաղում, բայց մեր մոտեցումն այնպես է, որ յուրաքանչյուր խաղին մոտենում ենք որպես առանձին խաղ»։
Հավաքականի մարզիչ Ալեքսանդր Պետրակովն, իր հերթին, ասաց. - «Հանգիստ պատրաստվում ենք վաղվա խաղին, կարող եմ ասել, որ գիտենք մրցակցին ու պատրաստ ենք վաղվա խաղին»։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024-25 թվականների մրցաշարի առաջին խաղում շաբաթ երեկոյան Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ խոշոր՝ 4:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ և այս պահին 3 միավորով C դիվիզիոնի 4-րդ խմբի առաջատարն է: Հյուսիսային Մակեդոնիան մրցակցի դաշտում ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել Ֆարերյան կղզիների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը խոշոր հաշվով հաղթանակով սկսեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը