Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունը, որով պաշտոնական Փարիզը կոչ է անում երկրի քաղաքացիներին զերծ մնալ Ադրբեջան այցելություններից՝ կամայական ձերբակալություններից խուսափելու համար։
«Վճռականորեն դատապարտում ենք Ֆրանսիայի Եվրոպական հարցերի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը», - APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։
Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ «Ֆրանսիայի նման անհիմն ու կողմնակալ որոշումը վկայում է այն մասին, որ այդ երկիրը ցանկանում է է՛լ ավելի սրել հարաբերությունները Ադրբեջանի հետ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևը մեղադրել է Ֆրանսիային ՄԱԿ-ում և ԵՄ-ում «Ադրբեջանի դեմ անարդար գործունեության» համարԲաքուն Փարիզից վերստին պահանջում է ներողություն խնդրել France2-ի մեկնաբանի խոսքերի համարԲաքուն Մակրոնին մեղադրել է խաղաղ գործընթացը խոչընդոտելու փորձի համար