Մատչելիության հղումներ

Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «ոստիկանական բռնությունները»


Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում
Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում

Ադրբեջանի արտգործնախարարությունը Ֆրանսիայի «ոստիկանական բռնությունները» դատապարտող հատուկ հայտարարություն է տարածել։

«Մեզ անհանգստացնում են ոստիկանության բռնությունները և արցունքաբեր գազի կիրառումը Ֆրանսիայի մի շարք քաղաքներում», - հայտարարում է պաշտոնական Բաքուն՝ կոչ անելով Փարիզին «անհապաղ թուլացնել իրավիճակը»։

Ֆրանսիայի իշխանություններն առայժմ չեն արձագանքել երկրի ներքին գործերի վերաբերյալ Ադրբեջանի կառավարության հերթական հայտարարությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG