Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիայից անկախություն պահանջող միավորումների հերթական հավաքն են կազմակերպում


Բաքու, Ադրբեջան, արխիվ
Բաքու, Ադրբեջան, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիայից անկախություն պահանջող միավորումների հերթական հավաքն են կազմակերպում։ Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ հուլիսի 17-ին Բաքվում մեկնարկում է երկօրյա համագումար, որին կմասնակցեն Ֆրանսիայի տիրապետության տակ գտնվող տարածքների 15 քաղաքական ուժերի և շարժումների ներկայացուցիչներ։

Մասնակցելու են պատվիրակներ Կորսիկայից, Մելանեզիայից, Պոլինեզիայից ու այլ տարածաշրջաններից:

«Համագումարի մասնակիցները կքննարկեն ֆրանսիական գաղութատիրությունից ազատագրվելու և անկախության համար առավել կազմակերպված պայքարի համակարգման գործողությունները», - ասված է «Բաքվի նախաձեռնող խմբի» հաղորդագրության մեջ։

Ալիևի վարչակազմը Փարիզի դեմ դեմարշների շրջանակներում դեռևս ամիսներ առաջ է սկսել ակտիվորեն հիշատակել «ֆրանսիական գաղութատիրությունը», պետական մակարդակով համաժողովներ կազմակերպել՝ քննարկելու Ֆրանսիայի քաղաքականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG