Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը X սոցցանցում արված գրառմամբ տեղեկացրել է, որ Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Կոսովոյի առաջնորդի հետ։
«Այլ թեմաների թվում մենք քննարկել ենք եվրոպական անվտանգությունը, Ուկրաինան, տարածաշրջանային խնդիրները և ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը»,- գրել է նա։
Հանդիպումները կայացել են Լոնդոնում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում։
Ֆինլանդիան ԵԱՀԿ-ն նախագահելու է 2025 թվականին՝ մեկ տարի ժամկետով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ փորձագետի, Ալիևը Լոնդոնում բանակցությունները տապալելու «խաղ» անցկացրեց