Լոնդոնի Բլենհայմյան պալատում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ:
Մասնավորապես, կառավարության հաղորդմամբ, հանդիպումներ են կայացել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Լոնդոնում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի ղեկավարը։ Այսօր ավելի վաղ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրեցին ղեկավարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։