Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բլենհայմյան պալատում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, հաղորդում են կառավարությունից։
Փաշինյանը եվրոպացի բարձրաստիճան գործիչների հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները կարևորել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:
Փաշինյանն ու Մակրոնը նաև մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ:
Գերմանիայի կանցլերին վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքոշումները սահմանազատման գործընթացի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծման քայլերին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Նա նաև ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: