Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանը ժամանել է Լոնդոն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն:

Վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի բացման արարողությանը:

Միջոցառման շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ:

  • Ադրբեջանական աղբյուրներն այսօր ավելի վաղ հայտնել էին, որ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում։
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որ Եվրոպական խորհուրդը ստեղծեց 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո, արդեն իսկ 3 հանդիպում է անցկացրել։ Այդ գագաթնաժողովի շրջանակներում արդեն 2 անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022 -ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդ անգամ՝ 2023 -ի հունիսին Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Իսկ արդեն անցած տարի հոկտեմբերին Գրանադայում անցկացված հանդիպումը Ալիևը բոյկոտեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG