Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խմբային մրցաշարը վաղվանից անցնում է ամփոփիչ փուլ՝ հունիսի 23-26-ը վեց խմբերում կկայանան վերջին երկուական հանդիպումները:
Այս պահի դրությամբ իրենց ելքը հաջորդ փուլ՝ անկախ վերջին հանդիպման արդյունքից, ապահովել են մրցաշարը հյուրընկալող Գերմանիայի, ինչպես նաև Իսպանիայի հավաքականները:
1/8 եզրափակիչ են դուրս գալիս 6 խմբերում առաջին երկու տեղերը գրաված 12, ինչպես նաև երրորդ հորիզոնականը լավագույն արդյունքներով զբաղեցրած 4 թիմերը:
1/8 եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի հանդիպումները նախատեսված են համապատասխանաբար հունիսի 29-ից հուլիսի 2-ը, հուլիսի 5-6-ը և հուլիսի 9-10-ը, եզրափակիչը կկայանա հուլիսի 14-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվրո 2024-ն ուղեկցվում է քաղաքական սկանդալներովԱյսօր մեկնարկում է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը