Մատչելիության հղումներ

Մբապեն չի մասնակցի Փարիզի ամառային Օլիմպիադայի ֆուտբոլի մրցաշարին


Գերմանիա - Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի աստղ Կիլիան Մբապեն, Դյուսելդորֆ, 16-ը հունիսի, 2024թ.
Գերմանիա - Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի աստղ Կիլիան Մբապեն, Դյուսելդորֆ, 16-ը հունիսի, 2024թ.

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Պարի Սեն Ժերմեն»-ից Մադրիդի «Ռեալ» տեղափոխված Կիլիան Մբապեն ասել է, որ իսպանական ակումբի հետ պայմանագրով ինքը չի կարող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունից հետո մասնակցել նաև Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին:

«Ինչ վերաբերում է Օլիմպիադային, իմ ակումբի դիրքորոշումը հստակ է՝ չեմ կարող մասնակցել, այդպես է և հասկանալի է, սեպտեմբերից նոր թիմին միանալը կարիերայում նոր էջ բացելու լավագույն ժամանակը չէ: Կարող եմ միայն հաջողություն մաղթել Ֆրանսիայի օլիմպիական հավաքականին: Հուսով եմ՝ նրանք ոսկե մեդալներ կվաստակեն», - ասել է Մբապեն:

Օլիմպիական խաղերը ներառված չեն ՖԻՖԱ-ի մրցաշարերում, ուստի ակումբներին է վերապահվում մարզիկի մասնակցությունն արտոնելու կամ մերժելու որոշումը:

Փարիզի ամառային Օլիմպիադայում ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարը մեկնարկելու է Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ավարտից ընդամենը օրեր անց՝ հուլիսի 24-ին, և կավարտվի օգոստոսի 9-ին:

Ֆրանսիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի մարզիչ, նախկին գերաստղ Տիերի Անրին ավելի վաղ ասել է, թե շատ կցանկանար, որ Մբապեն խաղար թիմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG