Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկները կպարգևատրվեն Պատվո շքանշանով՝ փլեյ-օֆֆի խաղում Հունաստանի հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելով ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք ստանալու համար, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Այս տղաները հերոսներ են, և հերոսներին պետք է գնահատել: Նրանք ամենաարժանավոր մարդիկ են, և, հետևաբար, Շալվա Պարուաշվիլիի (Վրաստանի խորհրդարանի նախագահ) հետ որոշում կայացրինք, որ մեր տղաները կառաջադրվեն Պատվո շքանշանի՝ նրանցից յուրաքանչյուրը»,- լրագրողներին ասել է վարչապետը:
Վրաստանի քաղաքացիներին Պատվո շքանշանը շնորհում է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վարչապետը և խորհրդարանի խոսնակը կարող են նախագահին ներկայացնել պետական բարձր պարգևի թեկնածուներին։
Երեկ Վրաստանի հավաքականը Թբիլիսիում հետխաղային 11-մետրանոցներով հաղթել է Հունաստանի ընտրանուն և պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել միջազգային խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ։