Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը այսօր Նախիջևանի Գանզա բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու մասին:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - հայտարարում է Պաշտպանության նախարարությունը:
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ», - նաև ասված է ՀՀ ՊՆ լրատվական վարչության հաղորդագրությունում:
Հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորելու առաջարկով երկու ամիս առաջ նախ հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկ շաբաթ անց վարչապետի աշխատակազմը Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկեց ստեղծել նման մեխանիզմ և մեկնարկել այդ մեխանիզմի գործնականացման աշխատանքները, մեկ ամիս անց էլ վերահաստատեց այդ առաջարկը: Առաջարկին հրապարակային արձագանք պաշտոնական Բաքվից չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Երևանը վերահաստատում է հրադադարի խախտումների համատեղ հետաքննության մեխանիզմի առաջարկը Վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացումըԵրևանն առաջարկում է Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել