Մատչելիության հղումներ

Երևանը հերքում է «կրակ բացելու» Բաքվի հայտարարությունը


Երևանը հերքում է կրակ բացելու Բաքվի հաղորդագրությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Բաքուն այսօր կրկին սահմանային կրակոցների մասին հաղորդագրություն էր տարածել։

Վերջին օրերին Ադրբեջանը հայկական կողմին պարբերաբար մեղադրում է Նախիջևանի ուղղությամբ տեղակայված դիրքերին կրակելու համար։ Հայաստանի ՊՆ-ն հերքում է այս պնդումները՝ դրանք ապատեղեկատվություն որակելով։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ևս, իր հերթին, նախօրեին հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց շարժում կամ միջադեպ չի արձանագրել։

Հայաստանի վարչապետը երեկ Բաքվին առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել։

Անդրադառնալով հրադադարը խախտելու մեղադրանքներին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ տեղեկությունները երկու բանի մասին կարող են վկայել՝ «մի դեպքում, որ իրոք կա հրադադարի ռեժիմի խախտում, մյուս դեպքում, որ այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG