Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի բոլոր վտանգները տեսանելի կլինեն, Հայաստանը կմտածի՝ ինչ է անում դրա հետ: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ազատություն». - Ինչո՞ւ է, Ձեր կարծիքով, Ռուսաստանը հանկարծ նորից հիշել նոյեմբերի 9-ն հայտարարությունը:
Անդրանիկ Քոչարյան. - Որովհետև այդ հայտարարությունը դեռ գոյություն ունի, բայց այդ հայտարարության մեջ նաև գոյություն ունի Ռուսաստանի պարտավորությունները: Մենք արձանագրում ենք պայմանագրի այն կետերը, որոնք ինչ-որ բան կատարվել է, ինչ-որ բան չի կատարվել, և Ռուսաստանի Դաշնությունը չկատարված մասում ունի իր մեղքի բաժինը:
Հիմա, էդ փաստաթղթի մեջ կա մի կետ, որը հետաքրքրել ա նաև մեր տարածաշրջանային շահեր ունեցող երկրների համար. դա միջանցքի խնդիրն էր, որը էսօր դուրս եկավ քննարկման, է՛ս պահին, քննարկումների դաշտից, և էսօր մենք ունենք մեր սահմաններն անառիկ դարձնելու խնդիրը:
«Ազատություն». - Բայց Ռուսաստանը բերում է նորից օրակարգ, ինչո՞ւ:
Քոչարյան. - Ռուսաստանը շատ բան կարող ա բերի, մենք մեր օրակարգով շարժվենք: Ինչու ա բերո՞ւմ՝ որովհետև իր շահերը երևի, գոյություն ունի մինչև...
«Ազատություն». - Ինչո՞ւ է ուզում կանգնել ինքը այդ միջանցքի վերահսկողի դերում:
Քոչարյան. - Ուզում ա, հետո՞: Ինչո՞ւ ա ուզում: Ուզում ա, մենք էլ չենք ուզում: Չէ, էդ հարցի իմաստը չեմ հասկանում, էլի: Ուզում ա, ինչո՞ւ ա ուզում: Ռուսաստանը բանն էլ ա ուզում՝ Ուկրաինան էլ ա ուզում գրավի, ինչի՞ ա ուզում:
«Ազատություն». - Դուք ասացիք՝ նորից առաջ է բերում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Ռուսաստանը, որովհետև այդ նոյեմբերի 9 ի փաստաթուղթը գոյություն ունի, ճի՞շտ է:
Քոչարյան. - Այո, որևէ մեկը չեղարկել ա՞ էդ փաստաթուղթը:
«Ազատություն». - Արդյո՞ք ճիշտ է, որ Հայաստանի իշխանություննը իր ստորագրությունը ետ կանչի այդ փաստաթղթի տակից:
Քոչարյան. - Եթե դրա անհրաժեշտությունը լինի, Հայաստանի իշխանությունները կորոշեն ինչ անեն:
«Ազատություն». - Եթե այդ նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունները չեն կատարել ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, և հիմա առաջ է բերվում միայն այդ միջանցքի հարցը և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի կողմից, ճիշտ չէ՞, որ Հայաստանը ետ կանչի պարզապես իր ստորագրությունը:
Քոչարյան. - Երբ որ պետք լինի, Հայաստանը իր քայլերը չի ուշացնի, Դուք մի անհանգստացեք:
«Ազատություն». - Այս պահին նման անհրաժեշտության դեռ չկա:
Քոչարյան. - Դուք տեսնում ե՞ք անհրաժեշտություն, էս հարցը որ տալիս եք, կամ պատրաստված եկել եք: Մենք տեսնում էինք անհրաժեշտություն, որ պայմանագրի բոլոր կետերը ի կատար ածված լինեին՝ արցախահայությունը մնար Արցախում, Լաչինի միջանցքը մնար Լաչինի միջանցքի տեղում, չհայաթափվեր Արցախը, ռուսական զորքերը իրենց պարտականությունները կատարեին, և էդ պայմանագրի մնացած կետերը, վիճահարույց կետերը կյանքը կստիպեր, թե որ կետը որ պահին պետք ա դառնար իրականությունը: Հիմա էդ պայմանագիրը էդ ձևով դեռ գոյություն ունի:
Հիմա Դուք ասում եք՝ Հայաստանը ճիշտ չի՞, որ դուրս գա: Ըստ էության, էդ պայմանագիրը ինչպիսին որ կա, էդպես էլ մնացել ա, նա դեռ իր, էսպես, վտանգները ի հայտ չի բերել իր ամբողջ ծավալով: Եթե չի բերել, երբ որ վտանգները տեսանելի կլինի, Հայաստանի իշխանությունները կմտածեն, թե ինչ են անում այդ պայմանագրի հետ:
Կիրանցի դպրոցը պետք է գործի, երեխաները պետք է գնան դպրոց
«Ազատություն». - Մենք ունենք հիմա պետական սահման Կիրանցում, բայց մարդիկ այնտեղ անհանգիստ են:
Քոչարյան. - Դուք Երևանում հանգիստ ե՞ք, քանի խաղաղության պայմանագիրը չկա:
«Ազատություն». - Դե, մի քանի մետրի վրա չի գտնվում մեր տունը սահմանից:
Քոչարյան. - Էսօրվա ժամանակակից պատերազմներում մետրով չի հեռավորությունները, հրթիռները բավականին մեծ հեռավորություններից կարող են արձակվել: Ուզում եմ ասեմ՝ խնդիրը էդտեղ չի:
«Ազատություն». - Այսինքն, մարդիկ հասկանում են՝ ո՛չ այդ կառուցված պատը, ո՛չ այդ արգելապատնեշները իրականում իրենց անվտանգությունը չեն ապահովելու:
Քոչարյան. - Էդ պատը որ չկար, ավելի ապահով է՞ր: Չէ չէ՞:
«Ազատություն». - Դպրոցը մի քանի մետրի վրա է: Մարդիկ չգիտեն՝ ի վերջո գործելո՞ւ է այդ դպրոցը:
Քոչարյան. - Այո, դպրոցի գոյությունը ... այո, պետք ա գործի էդ դպրոցը, երեխաները պետք ա գնան դպրոց, սահմանապահները պետք ա կանգնեն էդտեղ:
«Ազատություն». - Հիմա այդ մարդիկ, ովքեր պետք է երկու օրից իրենց երեխաներին ուղարկեն դպրոց ...
Քոչարյան. - Կգնան դպրոց, կգնան դպրոց, անպայման կգնան դպրոց, ուզում եք չգնա՞ն դպրոց:
«Ազատություն». - Կարող են հանգի՞ստ լինել, որ անվտանգ է լինելու, իրենց երեխաների կյանքին ոչ մի վտանգ չի սպառնալու:
Քոչարյան. - Ես նորից եմ ասում՝ երեխաները պիտի գնան դպրոց: Էնտեղ և՛ մեր Զինված ուժերը, և՛ սահմանապահ զորքերը ձևավորված են և գնում են իրենց խնդիրների լուծման համար անհրաժեշտ գործիքակազմ ունենալու և իրականություն դարձնելու ճանապարհով:
Դուք հիմի ասում եք՝ բա որ պատի հետևից կրակեն: Է ավելի հեռվից էլ կարան կրակեն: Խնդիրը չկրակելն է: Խնդիրը, որպեսզի չկրակեն, պետք ա իրավական այ էդ ձևակերպումները՝ պետական սահմանի հետ կապված, դառնա իրականություն: Երբ որ ասում ենք՝ խաղաղությունն ա ամենակարևոր գերխնդիրը ...
«Ազատություն». - Հիմա մենք ստորագրել ենք, պետական սահմանն ունենք, ունե՞նք այդ երաշխիքը, որ չի կրակելու Բաքուն:
Քոչարյան. - Չէ, երաշխիքը քո Զինված ուժերն են հետևում, և առջևում սահմանապահ զորքերն են: Կկրակի՝ ինքը պտի մտածի, որ պատասխան չստանա, այ երաշխիքը դա ա:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.