Մատչելիության հղումներ

Երթուղին, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանի հետ, քննարկվում է ապաշրջափակման խմբի շրջանակներում. Զախարովա


Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է համապատասխանի տարածաշրջանի շահերին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ երթուղին, որը պետք է Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով միացնի Նախիջևանի հետ, քննարկվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։

«Եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքն իրականացվում է եռակողմ համաձայնագրերի շրջանակներում (Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն)»,- ասել է նա։

Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև հաղորդակցությունն ապաշրջափակելու հարցում ակնհայտ է և հայտնի։

«Մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով, որպեսզի դա համապատասխանի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի, ինչպես նաև նրանց հարևանների շահերին»,- հավելել է նա։

Հայ լրագրողի հարցը Զախարովային առնչվում էր Ացախից բռնի տեղահանված հայերի հայրենիք վերադարձին. ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում տեղահանված բնակիչների՝ իրենց պատմական հայրենիք վերադարձի հարցի լուծումը։

Զախարովան հարցին հարցով պատասխենց. - «Իսկ ինչպե՞ս է դա տեսնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, ունի՞ որևէ ծրագիր»։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, թե Ադրբեջանն այդպիսի ծրագիր, առաջարկներ ունի և հրապարակել է, «ինքը դա է տեսել»։ «Եթե որևէ ծրագիր կա ձևակերպված Հայաստանի վարչապետի կողմից, ապա ես հաճույքով դրան էլ կծանոթանայի և կմեկնաբանեի այն», - ասել է Մարիա Զախարովան՝ զարմանալով՝ ինչո՞ւ են այլ պետության ներկայացուցչին նման հարց ուղղում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG