ԵՄ-ն ափսոսանք է հայտնում, որ Մոնղոլիան չձերբակալեց Պուտինին

Ռուսաստանի նախագահը Մոնղոլիա կատարած այցի ընթացքում, նրան դիմավորել են հանդիսավոր արարողությամբ, 3-ը սեպտեմբերի, 2024թ.

Եվրամիությունը (ԵՄ) քննադատել է Հռոմի ստատուտին միացած Մոնղոլիային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին չձերբակալելու համար։

«ԵՄ-ն ափսոսում է, որ Մոնղոլիան՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միացած պետությունը, չի կատարել օրենքով նախատեսված իր պարտավորությունները», - ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

Միջազգային քրեական դատարանի առջև ստանձնած պարտավորության համաձայն՝ Մոնղոլիան պիտի ձերբակալեր երկիր այցելած Վլադիմիր Պուտինին, ում 18 ամիս առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը ձերբակալելու միջազգային օրդեր տվեց՝ ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ մեղադրելով։

Սա Պուտինի առաջին ուղևորությունն էր ՄՔԴ անդամ երկիր այն բանից հետո, երբ դատարանը նրան ձերբակալելու հրաման տվեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի ստատուտը ստորագրած Մոնղոլիայում Պուտինին հանդիսավոր արարողությամբ ընդունեցին