Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը Մոնղոլիային կոչ է անում մերժել Պուտինի մուտքը կամ ձերբակալել նրան


Human Rights Watch-ը Մոնղոլիայի իշխանություններին կոչ է անում մերժել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր կամ ձերբակալել նրան։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նախատեսում է Մոնղոլիա այցելել սեպտեմբերի 3-ին, հետախուզվում է Միջազգային քրեական դատարանի կողմից, որին Ուլան Բատորն անդամակցում է 2003 թվականից։ Հաագայի դատարանը Կրեմլի ղեկավարին մեղադրում է Ուկրաինայի տարածքներից Ռուսաստան երեխաների ապօրինի արտաքսման և ապօրինի տեղափոխման մեջ։

«Մոնղոլիան կխախտի իր միջազգային պարտավորությունները՝ որպես ՄՔԴ անդամ, եթե թույլ տա [Պուտինին] այցելել և չձերբակալի նրան», - ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

Անցյալ տարվա մարտին՝ ձերբակալության օրդերից ի վեր, սա Պուտինի առաջին ուղևորությունն է Հռոմի ստատուտը վավերացրած երկիր։ Bloomberg-ի տեղեկություններով՝ Ուլան Բատորը ՌԴ նախագահին հավաստիացրել է, որ խոչընդոտներ չի ստեղծի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG