Եվրամիությունը կշարունակի իր աջակցությունը Ուկրաինային՝ Ռուսաստանի չհրահրված ներխուժման դեմ պայքարում, ինչպես նաև Մոլդովային՝ եվրոպական դաշինքին միանալու այդ երկրի ջանքերում: Այս մասին ասվում է հաջորդ շաբաթ նախատեսված ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության նախագծում։
Փաստաթուղթը, որի բովանդակությանը ծանոթացել է «Ազատություն»-ը, նաև զգուշացնում է պաշտոնական Թբիլիսիին՝ օրենսդրական վերջին քայլերը, որոնք նման են Մոսկվայի կողմից քաղաքական ընդդիմությանը խեղդելուն և ԼԳԲՏ համայնքի իրավունքները սահմանափակելուն, «վտանգում են» Վրաստանի եվրաինտեգրման ուղին:
Հայտարարության նախագծում, որը դեռևս կարող է փոփոխության ենթարկվել մինչև հոկտեմբերի 17-18-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովը, ԵՄ անդամ երկրներն ընդգծում են՝ դաշինքը կշարունակի Կիևին օգնություն ցուցաբերել այնքան, «որքան անհրաժեշտ է», «Ռուսաստանը չպետք է հաղթի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Գերչինսկի․ Եվրամիությունը դադարեցրել է բարձր մակարդակի բոլոր շփումները Վրաստանի հետՎրաստանի խորհրդարանի խոսնակը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ-ին խիստ միջոցներ ձեռնարկել Վրաստանի դեմ ընտրությունների կեղծվելու դեպքում«ԵՄ-ն պատրաստ է խզել» Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի ճամփորդելու համաձայնագրերը