ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Կիև, հաղորդում է AFP գործակալությունը։
Սա դաշինքի ղեկավարի առաջին այցն է պաշտոնը ստանձնելուց հետո։
Ռյուտեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունները սկսել է կատարել երկու օր առաջ։
Ռյուտեի կիևյան այցի մասին տեղեկությունները հաստատել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։