ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ չորեքշաբթի ուշ երեկոյան կայացած հեռախոսազրույցում ընդգծել է Գազայի հատվածում կրակի դադարեցման համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու անհրաժեշտությունը։
Նախագահն ընդգծել է կրակի դադարեցման համաձայնագիրը շուտափույթ ավարտելու և պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել է Կահիրեում առաջիկա բանակցությունները՝ մնացած խոչընդոտները վերացնելու համար, հեռախոսազրույցի մասին հաղորդում է Սպիտակ տունը։
Բայդենը նաև ասել է, որ Իրանի և նրա աջակցությունը վայելող կազմակերպությունների սպառնալիքների դեմ Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կշարունակվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ըստ Բլինքենի՝ Իսրայելն ընդունել է Գազայի հարցով առաջարկները, նույնը կոչ է անում «Համաս»-ին«Գուցե վերջին հնարավորությունն է Գազայի հատվածում կրակը դադարեցնելու համար»․ Բլինքենն Իսրայելում է