Մատչելիության հղումներ

Իսրայելը հաղորդել է հոկտեմբերի 7-ին սպանված վեց պատանդների մարմիններ հայտնաբերելու մասին


Թել Ավիվ, օգոստոս, 2024թ․
Թել Ավիվ, օգոստոս, 2024թ․

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հայտնաբերել են վեց պատանդների մարմիններ, որոնք գերեվարվել էին Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ի՝ հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ, ինչն էլ սկիզբ դրեց Գազայի պատերազմին:

Զինվորականների այսօր արված հայտարարության մեջ ասվում է, որ դիակները հայտնաբերվել են Գազայի հարավում գիշերային գործողության ընթացքում:

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ ծայրահեղական «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվել են հրեական խաղաղ ավանների վրա: Այդ գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:

Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 40 հազարը։

Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ Գազայի հատվածն ամբողջությամբ մաքրելու է «Համաս»-ի ահաբեկիչներից: Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG