Հազարավոր խաղաղ պաղեստինամետ ցուցարարներ Չիկագոյում երթ են անցկացրել երեկ Դեմոկրատների ազգային համագումարի բացման օրը՝ ցույց տալով իրենց անհամաձայնություն ու դժգոհությունը Գազայի պատերազմում Իսրայելին Բայդենի վարչակազմի աջակցությանը:
Մի քանի ժամ տևած խաղաղ ցույցերից հետո, «Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, տասնյակ ցուցարարներ ճեղքել են անվտանգության պարսպի մի մասը:
Դեմոկրատների անվտանգության թիմը հաստատել է, որ ցուցարարները կոտրել են համաժողովի արենայի մոտ գտնվող ցանկապատի մի մասը, սակայն, ըստ նրանց, իրավապահներն արագ են գործել, և ներկաների համար սպառնալիք չի եղել:
Չիկագոյում երեկ տեղի է ունեցել Դեմոկրատական կուսակցության ազգային համագումարը։ Առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատների նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ներկայացրել է իր ծրագրերն ու գաղափարները: