«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը նախորդ օրերին նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Պետրոսյանի հետ հանդիպում չի ունեցել։
«Սուրենի հետ չեմ հանդիպել, որովհետև Ոսկեպար է գնացել այս ընթացքում», - լրագրողներին ասաց նա։
Սուրեն Պետրոսյանը, որ հունիսի 12-ից անհետացել էր, օրեր առաջ սկսեց խոսել իրենց հակասությունների մասին։ Մեղադրեց, թե խորհրդարանական ընդդիմությունը բացասական ազդեցություն է ունենում շարժման հեղինակության վրա։
Սրբազանն այսօր հավելեց՝ շարժումը շարունակվում է, և ովքեր ցանկություն ունեն դրա անդամ ու մաս լինել, միշտ կարող են ներկա լինել, սակայն հստակ չասաց՝ Սուրեն Պետրոսյանը շարունակում է լինել անդամ, թե ոչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուրեն Պետրոսյանը Բագրատ սրբազանին ասել է, որ իրեն «առևանգել են»ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ Գալստանյանը Տավուշում էր, Կիրանց այցելելուց հետո մեկնեց Ոսկեպար