Մատչելիության հղումներ

Օրենքով պաշտպանվող պետական իշխանության շենքի մուտքը ազատել, տրամադրել ցուցարարներին սադրանք է. Բարսեղյան


«Ակնհայտ էր, որ երբ ցուցարարներին ուղղորդում ես ոստիկանական պատնեշի վրա, պահանջում ես ճանապարհ բացել դեպի Ազգային ժողով, նույնիսկ իր համար, որ քաղաքականության մեջ նոր մարդ է, պիտի հասկանալի լիներ, որ անպայման դա դիմադրության է արժանանալու, ինչը տեղի ունեցավ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գյումրիի Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց, եղան բերման ենթարկվածներ ու տուժածներ։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պնդում է, որ ցույցը խաղաղ է եղել։ Լևոն Բարսեղյանը համաձայն չէ։

«Իհարկե, ցավալի է, որ որոշ դեպքերում կիրառվեց ավելի մեծ ուժ, քան թե բավարար էր զսպելու համար, բայց դա խաղաղ լինել չէր կարող, քանի դեռ այդ հանրահավաքները եղել են խաղաղ, ոստիկանությունը որևէ բախում չի արել, որևէ կերպ չի հարձակվել ցուցարարների վրա, այնպես որ աներկբա է, ինչքան էլ ուզում է ինքը կրկնի իր այդ փառահեղ միտքը», - նշեց նա՝ հավելելով, որ երբ ոստիկանական պատնեշից պահանջվում է բացել ճանապարհը դեպի Ազգային ժողով, ուղղակի սադրանք է։

«Ով էլ ուզում է լինի, երբ էլ ուզում է լինի, օրենքով պաշտպանվող պետական իշխանության շենքի մուտքը ազատել և տրամադրել ցուցարարներին, սա ակնհայտ սադրանք է, և ոստիկանությունը այս մասով իրավաչափ է եղել, որ պաշտպանել է շենք կամ տարածք մուտք գործելը», - հավելեց Լևոն Բարսեղյանը։

Միաժամանակ նա նշեց, որ 4-6-ից ավելի լուսաձայնային նռնակներ կիրառելու կարիք չկար, և դա համաչափ չէր։

Լևոն Բարսեղյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել տեսանյութում

XS
SM
MD
LG