Ֆրանսիացի սենատորն ու ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Ռոնան լը Գլյոյին և Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարությունում, 30-ը ապրիլի, 2024թ․

Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին այսօր Երևանում հանդիպել է պաշտպանության նախարար Սորեն Պապիկյանի հետ։

Ըստ հայկական կողմի՝ Պապիկյանն ու Գլյոյին քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպմանը ներկա է եղել նաև դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

2023-ի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Բաքուն կոշտ է արձագանքում հայ-ֆրանսիական համագործակցությանն՝ մեղադրելով Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիև․ «Ֆրանսիայում ուզում են հայերից ավելի հայ լինել»

Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայ-ֆրանսիական հարաբերություններում պաշտպանական ոլորտը դեռևս լիովին իրագործված չէր»․ Լըկորնյուն՝ Փաշինյանին