«Ալրաղացի Լյովիկի» 9 տարվա ազատազրկման դատավճիռը մտավ օրինական ուժի մեջ

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, արխիվ

Որպես «Ալրաղացի Լյովիկ» հայտնի ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի 9 տարի ժամկետով ազատազրկման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Ինչպես հաղորդում է Դատախազության հանրային կապերի բաժինը, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավճռի դեմ Սարգսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մերժվել էր, իսկ դեկտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել պաշտպանների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները:

Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու համար: 2020-ի դեկտեմբերի 21-ին նա ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն) այն բանի համար, որ նա, մասնակցելով ՀՀ երկու քաղաքացիների ստեղծած հանցավոր համագործակցությանը, պատվիրել և ղեկավարել է 2008-ի հոկտեմբերի 27-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի՝ Երևանի Իսահակյան փողոցում գտնվող առանձնատան վրա կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակումը:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Լևոն Սարգսյանին մեղավոր է ճանաչել և 9 տարվա ազատազրկման դատապարտել 2022-ի հունիսի 30-ի դատավճռով:

Հանրապետականի նախկին պատգամավորը Ռուսաստանից արտահանձնվել և կալանավորվել էր 2020-ի օգոստոսին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատարանը կալանքի տակ թողեց Լևոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյովիկին»Մաքսային կոմիտեի նախկին նախագահի տան վրա ավազակային հարձակման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել էԼևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը», չի ընդունում մեղադրանքըԼևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» Ռուսաստանից արտահանձնվել է Հայաստան, նա ձերբակալված էՌԴ դատախազությունը բավարարել է Լևոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյովիկին» Հայաստանին հանձնելու միջնորդությունը