Աբխազական ընդդիմությունը մերժել է նախագահ Ասլան Բժանիայի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը։
Մայրաքաղաքը լքած և այժմ հայրենի Թամիշ գյուղում գտնվող Բժանիան այսօր հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե ընդդիմությունը լքի Սուխումիի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրը։
Ընդդիմության առաջնորդները, սակայն, մերժել են Աբխազիայի նախագահի առաջարկը՝ հայտարարելով, որ խորհրդարանի և նախագահի աշխատակազմի շենքերից չեն հեռանա, քանի դեռ Ասլան Բժանիան պաշտոնապես հրաժարական չի ներկայացրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբխազիայի նախագահը հրաժարականի պատրաստակամություն է հայտնել