Մատչելիության հղումներ

Բախումներ Աբխազիայի խորհրդարանի մոտ. ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել


Բախումներ Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի շենքի մոտ, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ, որոնք փորձել են ներխուժել խորհրդարանի շենքի տարածք։

Տեղից ստացվող հաղորդումների և տեսանյութերի համաձայն՝ բողոքի ակցիայի մասնակիցները շշեր և ձվեր են նետել ուժայինների ուղղությամբ։

Աբխազիայի խորհրդարանում այսօր նախատեսված էր քննարկել և հաստատել բողոքի ալիք հարուցած Սուխումիի և Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրի նախագիծը։ Ընդդիմության ցույցերի ֆոնին նիստը հետաձգվել է, ակցիայի մասնակիցները մինչդեռ պահանջում են հրաժարվել փաստաթղթից, պնդելով, որ տնտեսական օգուտներ խոստացող այդ համաձայնագրով Սուխումին Մոսկվային է հանձնում «սեփական շահերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG