Մատչելիության հղումներ

Աբխազիայի նախագահը հրաժարականի պատրաստակամություն է հայտնել


Ասլան Բժանիան` Թամիշ գյուղում, համախոհների հետ հանդիպման ժամանակ, 16-նոյեմբերի, 2024թ․
Ասլան Բժանիան` Թամիշ գյուղում, համախոհների հետ հանդիպման ժամանակ, 16-նոյեմբերի, 2024թ․

«Երբ ցուցարարները լքել Սուխումիի կառավարական շենքերը, ես հրաժարական կտամ», - հայրենի Թամիշ գյուղում, համախոհների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան։

«Նրանք, ովքեր զավթել են (շենքերը), ովքեր փորձել են հեղաշրջում իրականացնել, պետք է ազատեն շենքերը, որից հետո ես պատրաստ եմ հրաժարական տալ ու գնալ նոր ընտրությունների։ Երկիրը փոխնախագահը կկառավարի, իսկ ժողովուրդն ընտրություններով ցույց կտա, թե ում է սատարում», - հայտարարել է Բժանիան։

Նա նաև ասել է, որ պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել նոր նախագահական ընտրություններում։

Աբխազիայում ներքաղաքական իրադրությունը կտրուկ սրվել է խանօրեիեն՝ Մոսկվայի և Սուխումիի միջև կնքված ներդրումային համաձայնագրի ֆոնին։

Ընդդիմադիրները պահանջում են հրաժարվել գործարքից, պնդելով, որ տնտեսական օգուտներ խոստացող այդ փաստաթղթով Սուխումին Մոսկվային է հանձնում «սեփական շահերը»։

Երեկ փաստաթղթի չեղարկման պահանջով բողոքի ցույցի մասնակիցները քանդել են կառավարական շենքերի համալիրի պարսպի մի մասը և ներխուժել խորհրդարանի շենքի հարակից տարածք, այնուհետև խորհրդարան և նախագահի նստավայր։ Ցուցարարները ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ուժայիններն իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ։

Ցույցերի ֆոնին Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ նախագահը որոշել է չեղարկել վիճահարույց փաստաթուղթը, սակայն ցուցարարներն այդ քայլը բավարար չեն համարել՝ շարունակելով ակցիան Բժանիայի հրաժարականի պահանջով։

Այսօր առավոտյան հաղորդվեց, որ Բժանիան լքել է Սուխումին։ Երեկ Բժանյան մերժել էր իր հրաժարականի պահանջը, ընդդիմությունն էլ վերջնագիր էր ներկայացրել, մտածելու համար մեկ ժամ տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG